Դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը, անդրադառնալով իրավապահների կողմից նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի մասով հասարակության շրջանում առկա անվստահությանը, կասկածները փարատելու համար հրապարակավ ամոթանք տվեց կատարվածում որոշակի նպատակներով արված բեմականացում տեսնողներին:
Նկատենք, որ «հանցավոր խմբի» վնասազերծումից անցել է 3, 5 ամիս, եւ մինչ օրս այս գործով բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան: Չնայած Սերժ Սարգսյանը համբերության կոչ էր անում մաքսիմում երեք շաբաթ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվել, եւ ինչ է պլանավորած եղել խումբը, սակայն մինչ օրս այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչ էր այս գործով պարագլուխ Արթուր Վարդանյանը ծրագրել: Միայն ակնհայտ է մեկ բան, որ նրա եւ այս գործով անցնող այր Անտոն Թութունջյանի ցուցմունքների հիման վրա մի շարք անձինք կալանավորվեցին:
Ավելի մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան