Հետախուզվում էր գողության մեղադրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Մարտունի քաղաքի Երեւանյան փողոցից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Թաթուլ Կ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա հունիսի 25-ից ոստիկանության Ճամբարակի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի թիվ 40 շենքի մոտից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ռոման Ծ.-ն, որը հունիսի 28-ից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար: Ռոման Ծ.-ն գտնվում է ոստիկանության Վանաձորի բաժնի ՁՊՎ-ում:




Լրահոս