Հուլիսի 1-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում “ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված “ՅԱ-303” մակնիշի կոմբայնին: Պատահարի հետևանքով “ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1989 թ. ծնված Գ. Ավետիսյանը և ուղևոր, 1957 թ. ծնված Ա. Ավետիսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ Գ. Ավետիսյանը ստացել է առաջին բուժօգնու֊թյուն և դուրս գրվել, իսկ Ա. Ավետիսյանի առողջական վիճակը գնա֊հատվել է ծանր: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: