Հայ կնոջ նկատմամբ ջերմ զգացմունքների առաջին արտահայտությունները պետք է հայկական բանակի ողջ անձնակազմի կողմից լինի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ  կանանց միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված զինծառայողների եւ զինված ուժերում միաժամանակ ծառայություն իրականացնող երեք զինծառայողների մայրերը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչները, կին զինծառայողներն ու ազատամարտիկները:

«Իզուր չէ որ հայ կնոջ վերաբերվող տոնակատարությունը առաջին հերթին սկսվում է հենց Պաշտպանության Նախարարությունից»,-ասաց Պնախարար Սեյրան Օհանյանն, նշելով, որ հայ կնոջ նկատմամբ ջերմ զգացմունքների առաջին արտահայտությունները պետք է հայկական բանակի ողջ անձնակազմի կողմից լինի:




Լրահոս