Զարուհի Բաբայանը՝ իր ընտանիքի մասին անհավանական բամբասանքների և 25 տարեկան «մնալու» մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժպտա կյանքին, որ կյանքն էլ ժտա քեզ»,- այս սկզբունքով է առաջնորդվում երգչուհի Զարուհի Բաբայանը և միաժամանակ խոստովանում, որ լինում են նաև դեպքեր, երբ իր պոզիտիվիզմը շահագործում են:

Հայաստանի Երգի պետական թատրոնի ավագ սերնդի ներկայացուցիչը ArmLur.am-ին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել երկար տարիներ մնալ ասպարեզում:

12787145_1139698952736821_1301779069_o

Երգչուհու ստեղծագործական կյանքը, հնարավոր է, բոլորովին այլ ընթացք ստանար, եթե ինքը շարունակեր իր ջազային գործունեությունը: Այդ մասին նրան տարիներ առաջ ակնարկել է նաև հանրահայտ ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Զարուհի Բաբայանը պատասխանել է մեր այն հարցին, թե ինչի համար է ինքն ափսոսում և արդյոք այս առումով ունեցել է բաց թողնված հնարավորություններ:

12443642_1139698949403488_504231482_o

Երգչուհին խոսել է նաև այն մասին, թե իրենց և նոր սերնդի գործելաոճում ինչ տարբերություններ է տեսնում, բացահայտել` արդյոք լինում են մեկը մյուսին նախանձելու առիթներ:

Թեև Զարուհի Բաբայանն իրեն, այսպես ասած, գլամուրային շոուբիզնեսցի չի համարում, այնուամենայնիվ, նշում է, որ երբեմն իրեն էլ են թաթախում շոու-բիզնեսի ներքին խժդժությունների մեջ: Երգչուհին հիշել է ամենածիծաղելի և ամենաանհավանական բամբասանքը, որ ինքը երբևէ լսել է իր մասին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս