Սերժ Սարգսյանը հրամանգիր է ստորագրել, որում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Ռոբերտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»:
Հավելենք, որ Ռոբերտ Հարությունյանը ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է: