ԵԱՏՀ­-ն համակարգային երկխոսություն Է զարգացնում օտարերկրյա բիզնեսի հետ. Տիգրան Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 3-­ին հանդիպում Է ունեցել Ռուս­ ամերիկյան գործարար խորհրդի (ՌԱԳԽ) նախագահ Դենիել Ռասելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՀ­ի եւ ՌԱԳԽ­ի համագործակցության հեռանկարները: Տիգրան Սարգսյանը նշել Է հանձնաժողովի շահագրգռությունը բիզնես­ասոցացիաների, այդ թվում՝ Ռուս­ամերիկյան գործարար խորհրդի հետ համակարգային երկխոսության զարգացման հարցում: ԵԱՏՀ­ի Կոլեգիայի նախագահի խոսքով՝ հանձնաժողովը պատրաստ Է գործակցել օտարերկրյա գործընկերների հետ: «Եվրասիական ինտեգրացումը թույլ Է տալիս ընդլայնել ներքին շուկան՝ այն ավելի թափանցիկ ու հասկանալի դարձնելով ձեռնարկատերերի ու ներդրողների համար: Համաշխարհային տնտեսության աճի դանդաղման ֆոնին դրա զարգացումը կարող Է դառնալ մասնակից երկրների տնտեսությունների դիվերսիֆիկացման եւ աճի գլխավոր աղբյուրը»,­հայտարարել Է Տիգրան Սարգսյանը:

Ինչպես նշել Է ԵԱՏՀ­ի Կոլեգիայի նախագահը, հանձնաժողովի գործունեությունը հետապնդում Է բացառապես տնտեսական նպատակներ եւ նպատակամղված Է կարգավորիչ համակարգերի կատարելագործմանը, վարչական խոչընդոտների նվազեցմանը՝ Եվրասիական տնեսական միության երկրների տնտեսությունների առավել արդյունավետ զարգացման համար: Իր հերթին, ԵԱՏՄ­ն բիզնես­օրակարգի միտված նախագիծ Է: «ԵԱՏՀ­ն ազգային բիզնես­հանրակցությունների հետ համակարգային երկխոսություն Է վարում բոլոր կարեւոր հարցերի շուրջ, քանի որ հենց բիզնեսն Է եվրասիական տնտեսական ինտեգրման շահառուն»,­նշել Է Տիգրան Սարգսյանը: Հանձնաժողովն ապահովում Է որոշումների ընդունման թափանցիկությունը: Ուստի բոլոր կարգավորիչ փաստաթղթերը, որոնք ընդունում Է ԵԱՏՀ­ն, քննարկվում են բիզնեսի մակարդակով: «Հենց մշտական բաց երկխոսության ռեժիմն Է այն միջավայրը, որը մեզ թույլ Է տալիս միասին առաջ շարժվել եվրասիական տնտեսական նախագծի իրագործման ճանապարհին»,­-հայտարարել Է ԵԱՏՀ­ի Կոլեգիայի նախագահը:

Դրա հետ մեկտեղ հիմնական գործընկերների եւ նոր զարգացող շուկաների հետ առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը պետք Է ազդակ դառնա արտաքին կոնտուրում Եվրասիական տնտեսական միության դերի բարձրացման համար: «ԵԱՏՄ­ն ունի բոլոր նախադրյալները, որպեսզի դառնա համաշխարհային տնտեսական ճարտարապետության հանգուցային բաղադրիչներից մեկը»,­նշել Է Տիգրան Սարգսյանը: Իր հերթին ՌԱԳԽ­ի նախագահ Դենիել Ռասելն ասել Է, որ ԵԱՏՄ­ն ժամանակակից, բիզնեսի համար գրավիչ միջազգային նախագիծ Է, այդ թվում՝ միությունում չորս «ազատությունների»՝ ապրանքների. ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի սկզբունքի իրականացման շնորհիվ: ՌԱԳԽ­ի ղեկավարի կարծիքով՝ Միությունը զգալի հնարավորություններ Է ընձեռում բիզնեսի զարգացման համար, իսկ ԵԱՏՄ­ի ընդլայնումը վկայում Է միջազգային ընկերությունների համար նրա գրավչության մասին:

Ռասելն ընդգծել Է, որ իր ներկայացրած կազմակերպությունը պատրաստ Է երկխոսություն վարել ԵԱՏՀ­ի հետ: Նա հիշեցրել Է, որ ՌԱԳԽ­ի հետ հանձնաժողովի համագործակցությունը հաջողությամբ զարգանում Է մի քանի տարի: Նրա խոսքով, չնայած Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի ընդլայնմանը, ամերիկյան եւ եվրոպական ընկերությունները շարունակում են արդյունավետորեն աշխատել ԵԱՏՄ­ի երկրների շուկայում: ՌԱԳԽ-­ի ղեկավարը հույս Է հայտնել, որ բիզնես­ երկխոսությանը կհետեւի ԱՄՆ­-ի եւ ԵԱՏՄ­-ի երկրների միջեւ հարաբերությունների ջերմացումը: ՌԱԳԽ­-ի նախագահը նշել Է ԵԱՏՄ­ի ռազմավարական դիրքը եվրասիական մայրցամաքի կենտրոնում՝ խոշորագույն ինտեգրացիոն նախագծերի՝ Անդրատլանտյան առեւտրական ու ներդրումային գործընկերության եւ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության միջեւ: Այդ կապակցությամբ նա կարծիք Է հայտնել, որ համագործակցությունը, մասնավորապես, տեխնիկական ստանդարտների ներդաշնակեցման ոլորտում, կարող Է հիմք դառնալ Միության եւ ստեղծվող գլոբալ գործընկերությունների միջեւ երկխոսության հաստատման համար:

Ռասելի խոսքով՝ ամերիկյան ընկերությունները գործընկերային հարաբերություններ են հաստատել ԵԱՏՄ-­ի երկրների ազգային բիզնես­հանրակցությունների հետ: Մասնավորապես, նա պատմել Է Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության եւ «Գործարար Ռուսաստանի» հետ Գործարար խորհրդի փոխգործակցության մասին: Հանդիպման մասնակիցները նշել են ոչ միայն խոշոր, այլեւ միջին ու փոքր բիզնեսի մակարդակով համագործակցելու անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել գործարար շփումները եւ, որպես համագործակցության գործնական ոլորտներից մեկը, նշել են երկխոսությունը տեխնիկական կարգավորման շուրջ:




Լրահոս