Գեորգի Կուտոյանը սկսել է «կադրային ջարդը». լուրջ անցյալ ունեցող գեներալները նախընտրում են հավաքել ճամպրուկները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը սկսել է «կադրային ջարդը»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում զբաղեցրած պաշտոնից կազատվի ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հրանտ Եպիսկոպոսյանը: Ավելին, ըստ լուրերի՝ ԱԱԾ-ի ղեկավար կազմի մյուս գեներալների շրջանում եւս ճամպրուկային տրամադրություններ են տիրում: Եպիսկոպոսյանի պաշտոնանկությունը, թերեւս, ազդանշան կլինի մյուսներին, որ ժամանակն է թոշակի գնալու:

«Ժողովուրդ»-ը իրադարձությունների նման ընթացքը կանխատեսել էր՝ հաշվի առնելով այն փաստը, որ ԱԱԾ գեներալիտետին Սերժ Սարգսյանը փաստի առաջ է կանգնեցրել` նրանց ղեկավարի պաշտոնում նշանակելով նախկինում համակարգի հետ կապ չունեցող անձի: Այսինքն՝ եթե գեներալիտետը չի ցանկանում համակերպվել այն մտքի հետ, որ իրենց ղեկավարելու է մի քանի օր առաջ շարքային մի երիտասարդ, որն իրենց երեխայի տարիքին է, ապա պետք է հրաժարական ներկայացնեն: Ըստ լուրերի՝ լուրջ անցյալ ունեցող գեներալները նախընտրում են երկրորդ տարբերակը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս