Armenian text to speach

Ռուսական բիզնես, որը սպանում է հայերին. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսաստանի տնտեսական ու աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում են էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել սպառազինության բիզնեսին, որը, ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ քաղաքական լծակ է Կրեմլի համար: Իսկ սպառազինության վաճառքը ԼՂ հակամարտության կողմերին, նորություն չէ, որ բիզնես է Ռուսաստանի համար: Այստեղ ոչինչ չի փոխվել` Ռուսաստանը վաճառում է զինամթերք եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին, այդպիսով պահելով նաեւ ուժային հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջեւ, նաեւ գումար է աշխատում»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, որոնց համաձայն՝ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում խնդիրներ են առաջացել, քանի որ Ադրբեջանը չի կարողանում վճարել Բաքու առաքված ռուսական զենքի դիմաց:

Ըստ Ֆելգենգաուերի` չի բացառվում, որ Հայաստանին տրամադրվելիք զենքերի ցուցակն Ադրբեջանի նկատմամբ ճնշում բանեցնելու նպատակով հրապարակվեց: Մեր թղթակցի հետ զրույցում մեկ այլ ռազմական փորձագետ՝ Վլադիմիր Եվսեեւն ասել է, որ չպետք է կապ տեսնել այս երկու իրադարձությունների միջեւ:

Ըստ նրա` ՌԴ-ն հրապարակել է զինացանկը, քանի որ ԼՂ հակամարտության գոտում ուժային հավասարակշռությունը պահելու կողմնակից է: «Ես՝ որպես ռազմական փորձագետ, կարեւորում եմ ռազմական հավասարակշռությունը հատկապես այնպիսի տեսակների դեպքում, ինչպիսիք են ՏՕՍ-1 «Սոլնցեպյոկ» ծանր կրականետային համակարգը, կրակի ռեակտիվ «Ուրագան» համակարգը: Սրանք այն համակարգերն են, որոնց հարցում պետք է հավասարակշռություն լինի»,- ասել է Եվսեեւը:

Այսպիսով, ռուսները շարունակում են իրենց պարզունակ թեզը, թե ռուսական զենքն Ադրբեջանին է վաճառվում՝ միայն բիզնես նպատակներից ելնելով, ընդ որում, դա ասում են գրեթե դժգոհ տոնայնությամբ, այն իմաստով, որ հայկական կողմը պետք է անգամ շնորհակալություն հայտնի իր ռազմավարական դաշնակցին՝ իր հակառակորդին միայն բիզնես եւ ոչ թե՝ որեւէ այլ նպատակով զինելու համար:

Բայց ռուսներին այս հարցում մեղադրելը նույնքան պարզունակ կլինի, որքան իրենց իսկ թեզը՝ «մաքուր բիզնեսի» մասին: Նախ եւ առաջ՝ այն պարզ պատճառով, որ հայ «փորձագետների» ու քաղաքական գործիչների մեծ մասը՝ ռուսներից հետ չմնալով, պնդում է նույն այդ անհեթեթությունը՝ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում միայն բիզնես նպատակներով:

Իսկ «ռուսից ավելի ռուս» հայերի մի մասն էլ ավելի առաջ է գնում՝ հայտարարելով, թե շատ ավելի լավ է, որ մեր թշնամին զենք է գնում ոչ թե այլ՝ երրորդ երկրից, այլ՝ մեր ռազմավարական դաշնակից պետությունից, որտեղից մենք ստանում ենք նաեւ տրանսֆերտներ: Ինչ վերաբերում է այն հարցին, որ նաեւ այդ զենքով են սպանվում հայ զինվորները, ապա ոչ միայն՝ ռուս, այլ նաեւ՝ հայ «փորձագետներն» այդ մասին գերադասում են չխոսել: Դրա համար նրանց չեն վճարում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս