Բազմաթիվ անապահով և նպաստառու ընտանիքներ մնացին առանց հեռուստացույց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտարարվել է, որ մարտի 6-ին ՀՀ 7 մարզերում, այդ թվում Տավուշում, կդադարեցվի հեռուստատեսային հաղորդումների անալոգային հեռարձակումը: ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ հեռուստատեսային հաղորդումների թվային ընդունող սարքերն անվճար տրամադրվել են միայն ընտանեկան նպաստ ստացող ու կարիքավորության համակարգում 34.6 եւ ավելի բարձր գործակից ունեցող ընտանիքներին:

Այդ որոշմամբ Տավուշի մարզում անվճար դեկոդերներ ստացել են նպաստառու ընտանիքների մոտավորապես մեկ երրորդը: Մինչդեռ սահմանամերձ  մարզում ընտանեկան նպաստառու, սակայն կարիքավորության ոչ այնքան բարձր միավոր ունեցող եւ սոցիալապես ոչ բարվոք, սակայն նպաստ չստացող հարյուրավոր ընտանիքներ մինչեւ հիմա չեն կարողացել գնել թվային ընդունող սարքեր: Նրանք մարտի 6-ին կնայեն մութ էկրանին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս