
Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր Արարատ էին այցելել ԵԿՄ անդամները Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, գեներալ Սեյրան Սարոյանը և ՊՆախարար Սեյրան Օհանյանը:
Սեյրան Սարոյանը ArmLur.am-ի այն հարցին, թե կհպարտանար այսօրվա Հայաստանով Վազգեն Սարգսյանը, նշեց. «Ինձ թվում է, այո, որովհետև փառք Տիրոջը, ունենք հզոր բանակ, ունենք հզոր երկրապահ, խաղաղ երկիր: Եվ եթե համեմատում ենք ամբողջ աշխարհի հետ, Հայատանում հիմա կայուն վիճակ է: Ինքը շատ կուրախանար, որ ստաբիլ վիճակ է հիմա»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ, Հովսեփյան