ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ Երեւանում անդրադարձել է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլար զենք վաճառելու գործարքին՝ հայտարարելով, թե սա իրենց համար բիզնես է, եւ ՌԴ-ն նույն կերպ զենք է վաճառում նաեւ շատ այլ երկրների. «Դա ՌԴ շուկան է, այլ հարց է, որ այս դեպքում ՌԴ-ն առաջնությունը տվել է տարածաշրջանում հավասարակշռության պահպանման սկզբունքին»: Նկատենք, սակայն, որ ՀՀ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն զենքը վաճառել է Ադրբեջանին, մի երկրի, որի հետ ՀՀ-ն գտնվում է փաստացի պատերազմի մեջ: Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ իր քայլով ՌԴ-ն նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների ավելացմանն ու լարվածության առաջացմանը, ինչն էլ իր հերթին դժվարացնում է ԼՂ խնդրի կարգավորումը: Իսկ ՀՀ քաղաքական ուժերն այս հարցում քար լռություն են պահպանում՝ այդպես էլ որեւէ կերպ չարձագանքելով կատարվածին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ