Վազգեն Սարգսյանի ծննդյան կապակցությամբ այսօր գեներալ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանն Եռաբլուրում էին: Նրանք լրագրողների հետ զրույցում հիշեցին, թե ինչպես էին Վազգենի հետ նշում նրա ծննդյան օրերը և ինչ ավանդույթներ ունեին: Գեներալ Մանվելը նշեց, որ նրանք միշտ երգում էին, Վազգեն Սարգսյանն էլ նրանց երգացնում էր:
Իսկ լրագրողների այն հարցին, թե ինչ էին երգում, նա օգնության կանչեց Սեյրան Սարոյանին: Վերջին ասաց, որ նրանք երգում էին «ուռա-ուռա», «պառավ յար» և այլ երգեր: Սակայն Սեյրան Սարոյանը հրաժարվեց մի կտոր երգել այդ երգերից:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան