Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1981 թ. ծնված Նվեր Բ.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրազենի 7.62 մմ տրամաչափի` 68, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 41 փամփուշտ, ձեռքի ինքնաշեն 2 նռնակ` առանց պայթուցիչի, և ինքնաձիգի դատարկ պահունակ:
***
1968 թ. ծնված Գագիկ Ռ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի պահեստատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 27 փամփուշտով:
***
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Սևակ Մ.-ն կամավոր հանձնել է նռնականետի կրակոց, 9 մմ տրամաչափի 60 և 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Կարեն Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ 1» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի, 1 ազդանշանային փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի` 26, 5.45 մմ տրամաչափի 21 փամփուշտ: