Մարդու վրա որ աչքեր են լինում, փորձանքների է հանդիպում. Սուրիկ Խաչատրյանի որդին՝ կրիմինալի հետ առնչության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վազգեն Սարգսյանի 57-ամյակի կապակցությամբ Եռաբլուրում էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Ինչպես հայտնի է` նա Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է, և ամիսներ առաջ էլ պարգևատրվել էր  ԵԿՄ հուշամեդալով:

Այս ամենի և իր՝ տարբեր աղմկահարույց պատմություններում մասնակցություն ունենալու մասին լրագրողները հարցեր ուղղեցին Տիգրան Խաչատրյանին: Վերջինս անակնկալի եկավ իրեն ուղղված հարցերից, չիմանալով՝ ինչ պատասխանել ու ինչպես խուսափել լրագրողներից:

Նրա խոսքով` մարդու վրա որ շատ աչքեր են լինում, մարդը փորձանքների է հանդիպում։  Հարցին, թե ում աչքերը նկատի ունի՝ պաշտոնատար անձա՞նց, գորիսեցիների՞, նա պատասխանեց․ «Վատ մարդկանց, է՜, ինչ իմանամ՝ ովքեր են վատ մարդիկ»։ Դիտարկմանը, թե «Սդղի գյոլի» ծեծկռտո՞ւքն էլ էր վատ աչքերի հետեւանք, Տիգրան Խաչատրյանը նախընտրեց անպատասխան թողնել հարցը։

Տեսանյութը` «Ազատության»




Լրահոս