Էրդողանն առաջարկել է Սիրիայում փախստականների համար քաղաք կառուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Սիրիայի հյուսիսում նոր քաղաք կառուցել փախստականների համար: «Նոր քաղաքի ենթակառուցվածքը կստեղծի Թուրքիան, իսկ շինարարական աշխատանքները տեղի կունենան միջազգային հանրության աջակցությամբ: Մենք կարող ենք ապաստան տալ բոլոր նրանց, ովքեր ստիպված են լքել Սիրիան»,-Էրդողանի խոսքն է մեջբերում Anadolu-ն:

Էրդողանը նշել է, որ նման գաղափարը քննարկվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:

Նրա խոսքով՝ նոր քաղաքը կունենա 4,5 հազար քառ կմ, որը կկառուցվի Թուրքիայի հետ սահմանի մոտ:

«Ի տարբերություն արևմտյան երկրների՝ Թուրքիայի դռները բաց են մնում փախստականների համար»,-հավելել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրամիությունը 95 միլիոն եվրո էր տրամադրել Թուրքիային՝ ներգաղթյալների հումանիտար բավարարման համար:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս