ՏԵՂՅԱԿ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասով Երեւանի քաղաքապետարանում դեռ քննարկումներ չկան: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից: «Առայժմ ոչինչ չեմ կարող ասել այդ մասին: Մենք չգիտենք, թե ինչքան է այն թանկանալու գազալցակայաններում եւ ինչքանով  է վաճառվելու: Ոչ մի պաշտոնական հայտարարություն այս մասին մենք չունենք»,-ասաց Նավասարդյանը: Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին նիստում անդրադարձ եղավ նաեւ գազի գնի բարձրացման հետեւանքով տրանսպորտի սակագների թանկացման խնդրին: Եվ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ գազի նոր սակագինը գազալցակայաններում կունենա 5% բարձրացման ազդեցություն:




Լրահոս