Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդը աշխատանքից հեռացրել է երկրի գլխավոր օդերևութաբանին՝ սխալ կանխատեսման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Երկրի ղեկավարը՝ ելույթ ունենալով կառավարության նիստի ժամանակ, ընդգծել է, որ թուրքմեն օդերևութաբանների աշխատանքում գլխավոր թերությունը եղանակի սխալ կանխատեսումն է:
Թուրքմենստանի նախագահի խոսքով՝ դա բացասական է անդրադառնում գյուղատնտեսական աշխատանքների անցկացման համար, դժվարություններ է ստեղծում տրանսպորտային համակարգի, մշակութային միջոցառումների կազմակերպման աշխատանքում:
«Մենք ֆինանսական օգնություն ենք տրամադրել, անհրաժեշտ սարքավորումներ ենք գնել, իսկ Հալլիևը խոստացել էր, որ դրանից հետո եղանակային կանխատեսումներն առավել հստակ կլինեն»,-հավելել է երկրի նախագահը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան