ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը երեկվա նիստում որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 8%: 2013թ. մայիսին արձանագրվել է 0.02% գնանկում, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.3% գնանկման պարագայում հանգեցրել է 12-ամսյա գնաճի բարձրացմանը՝ մայիսի վերջին կազմելով 5.2%: Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները: Այդ պայմաններում ինչպես հումքային, այնպես էլ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գրանցվել են գնանկումային միտումներ: Երկրորդ եռամսյակում գնաճային միջավայրի ընդլայնումը պայմանավորվել է հիմնականում գյուղատնտեսության ճյուղի բացասական զարգացումներով, մասնավորապես՝ եղանակային վատ պայմանների հետեւանքով: Դա արտահայտվել է պարենային ապրանքների գների՝ սպասվածից քիչ անկմամբ, որի արդյունքում էլ, ըստ ԿԲ գնահատումների, կիսամյակը կավարտվի 12-ամսյա գնաճի՝ կանխատեսվածից բարձր ցուցանիշով:




Լրահոս