Մարտի 6-ը Ատամնաբույժի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ քչերին կարող է հաջողվել խուսափել հիվանդ ատամների, լնդերի, ատամնանստվածքի խնդիրներից: Երկրի բնակչության հիմնական մասին կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ բախտ է վիճակվել նստել ատամնաբույժի բազկաթոռին: Բարեբախտաբար, գիտությունն ու տեխնոլոգիան զարգանում են այնպիսի արագությամբ, որ վերջին տասնամյակների ընթացքում ատամնաբույժին այցելությունն ավելի քիչ է նման միջնադարյան պատժի:

Մարտի 6-ի ընտրությանը ծառայել է ատամնաբուժական պրակտիկայում ամենահայտնի գյուտերից մեկի տարեթիվը: 1790թ. Ջոն Գրինվուդը հայտանգործեց ստոմատոլոգիական բորը: Առաջին ստոմատոլոգիական բորը ոտնակով ծանրաքար բորմեքենա էր, որը Գրինվուդին չխանգարեց Վաշինգտոնի համար պատրաստել պրոթեզներ: Գրինվուդը բորի ոտնակի դերում գործածել է ճախարակի անիվը, որն օգտագործում էր նրա մայրը:

Միայն դրանից հետո՝ 1907թ., հայտնվեց էլեկտրական բորմեքենան: Ատամնաբուժական նորամուծություններից են ատամնամածուկի պարկուճի հայտնագործումը (Վաշինգտոն Շեֆֆիլդ), ատամի խոզանակի թողարկումը՝ բնական խոզանակի մազերի փոխարեն արհեստական սինթետիկ նեյլոնային թելիկով: Ատամնաբույժի միջազգային օրն սկզբնապես նշվել է միայն ԱՄՆ-ում՝ ունենալով ազգային մասնագիտական տոնի կարգավիճակ:

Բայց տարիների ընթացքում ատամնաբույժերին շնորհավորելու ավանդույթը տարածվել է Հյուսիսային Ամերիկայի սահմաններից շատ հեռու: Հնդկաստանը դարձել է հետևորդ երկրներից մեկը: Այդ օրվա անհրաժեշտ միջոցառումներից են համարվում ատամների կանոնավոր և մանրակրկիտ խնամքի անհրաժեշտության վերաբերյալ դասախոսություններն ու լուսավորչական աշխատանքը: Հատուկ ուշադրություն է դարձվում մանկական կարիեսի կանխարգելմանը:




Լրահոս