Բաղադրատոմսը չափազանց հեշտ է:
Այսպես, անհրաժեշտ է.
– 500 գրամ անյուղ կաթնաշոռ (առանց պալմայի և սոյայի յուղի)
– 1 լիտր կաթ
– 150 գրամ կարագ
– 1 ձու
– աղ, սոդա
– մառլյա
Նախ, խառնում ենք կաթնաշոռն ու կաթը և դնում մարմանդ կրակի վրա:
Աստիճանաբար խառնում ենք, տաքացնում ենք, մինչ չառանձնանա ամբողջ շիճուկը: Կաթնաշոռը պետք է դառնա կպչուն և մածուցիկ:
Քամոցի մեջ փռում ենք մառլյան և լցնում կաթնաշոռով զանգվածը:
Էմալապատ կաթսայի մեջ կարագը դնում ենք կրակին: Կաթսայում ջերմաստիճանը չպետք է գերազանցի 100 աստիճանը: Հալեցնում ենք կարագը:
Ավելացնում ենք կաթնաշոռով զանգվածը, տաքացնում ենք և խառնում՝ մինչև միասեռ զանգված ստացվի:
Տաք զանգվածին աղ են ավելացնում (մեկ թեյի գդալ) և ձու: Չենք մոռանում պարբերաբար խառնել:
Երբ զանգվածը տաքանա, ավելացնում ենք 1 թ.գդ. սոդա:
Հալած պանիրը տեղափոխում ենք, թողնում, որ սառչի:
Ահա թե ինչ է ստացվում:
Պանիրը կարելի է ուտել արդեն 2-3 ժամ անց: