Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերը գերազանցել են դաշինքի ուժերին. ՆԱՏՕ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական Focus ամսագիրը հոդված է հրապարակել, որում ասվում է Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի բարձր արդյունավետության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՆԱՏՕ-ի գաղտնի զեկույցի տվյալների համաձայն՝ ռուսական օդատիեզերական ուժերը գերազանցել են դաշինքի ուժերին:

Զեկույցում ասվում է, որ ՆԱՏՕ-ն ավելի մեծ քանակությամբ ինքնաթիռներ է ուղարկել Սիրիա, քան Մոսկվան, սակայն ռուսական օպերացիան առավել բարձր մակարդակում է:

Զեկույցում ասվում է նաև, որ ռուսական 40 կործանիչներ օրական մինչև 75 թռիչք են իրականացնում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս