«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերքը հայտարարել է իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման հարցով օպերացիա սկսելու մասին, փոխանցում է Alsumaria հեռուստաալիքը:
Նա պարզաբանել է, որ փակվել են Մոսուլի և Ռաքքայի միջև ահաբեկիչներին զենքի մատակարարման ուղիները:
Բացի այդ, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ օպերացիայի պլանը լավ մշակված է:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է աջակցել Իրաքին՝ ահաբեկիչների դեմ պայքարում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան