Մարտի 3-ին համացանցում լուրեր տարածվեցին, որ շոումեն Հրաչ Մուրադյանին Կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարի նկարահանման ժամանակ ծեծի են ենթարկել:
ArmLur.am-ը լուրի իսկությունը պարզելու նպատակով կապ էր հաստատել Հրաչ Մուրադյանի PR մենեջեր Քնարի հետ, ով բոլոր հարցերին ի պատասխան նշել էր միայն, որ մարտի 7-ի եթերում կտրվեն բոլոր պարզաբանումներն ու մեկնաբանությունները. «Այժմ որևէ մեկնաբանություն չենք անում: Ողջ իսկությունը հայտնի կդառնա մարտի 7-ին»:
Եվ այսօր շոումենը համացանցի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով վերոնշյալ դեպքին:
«Պոկել են ականջս, փիտել մազերս, հանել աչքս և այլն և այլն…
Ով, ինչ հասցրեց գրեց, բայց ես ողջ և առողջ եմ։
Այսքան ժամանակ լուռ էի ավելորդություններից զերծ մնալու համար, բայց… ստացվեց այն ինչ ստացվեց։
Ներողություն եմ խնդրում ընտանիքիցս, ընկերներիցս ու բոլոր այն մարդկանցից, ովքեր անհանգստացել են այս կայծակնային արագությամբ տարածված ու տարբեր շահարկումերի ենթարկված «լուրի» պաճառով։
հ.գ. Սա էլ այն եթերի անոնսի հղումը, որը կցուցադրվի առանց մոնտաժի թեմայի հետագա շահարկումներից խուսափելու համար»,- գրել է Հրաչը՝ հրապարակելով հետեւյալ հոլովակը։