ՀԺ.Արարատի մարզի գյուղվարչության նախկին պետը ձերբակալե՞լ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ լուրեր տարածվեցին որ ձերբակալվել է Արարատի մարզի գյուղվարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը, ում անունը կապվում է  սուբսիդավորված դիզվառելիքի սկանդալի հետ, որի կենտրոնում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է:
Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը եւ հավելում. “Ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը հրապարակայնացնելով, որ Արարատի մարզի Մխչյան գյուղին տրամադրված սուբսիդավորված 700 հազար լ դիզվառելիքից 48 հազարը տրամադրվել է ԱԺ նախագահի եղբորը, սույն եւ եւս երեք մարզերում կատարված ստուգումների արդյունքներն ուղարկել էր ՀՔԾ, որտեղ չարաշահումների հետ կապված քրգործ էր հարուցվել։ ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը, սակայն, երեկ ոչ հաստատեց,ոչ հերքեց գյուղվարչության պետի ձերբակալման լուրը։ 
Մանրամասները “ՀԺ”-ի այսօրվա համարում




Լրահոս