Անկարան ու Թեհրանն ընդհանուր շահեր ունեն. Դավութօղլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ղեկավարությամբ պատվիրակությունը նախօրեին ժամանել է Իրան: Այցի ընթացքում քննարկվել են տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, տուրիզմի ոլորտներում համագործակցության հարցերը, փոխանցում է BBC-ն:

«Թուրքիայի և Իրանի ընդհանուր նպատակը տարածաշրջանում էթնիկ կոնֆլիկտների կարգավորումն է»,- հայտարարել է Դավութօղլուն Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Թուրքիայի վարչապետի խոսքով՝ բոլոր խնդիրները, որոնք ծագում են հարևանների միջև, պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ:

«Թուրքիայի և Իրանի համատեղ ջանքերն ու համագործակցությունն ուժգնացնում է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը»,- հավելել է Դավութօղլուն:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս