Հրապարակ.Սամվել Ալեքսանյանը զարմիկների ապագան է կերտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Քաղաքապետարանում սպասում են, որ սեպտեմբերին լրանա Արտակ Ալեքսանյանի 25 տարին, որպեսզի կարողանան նրան նշանակել Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ, քանզի օրենքը թույլ չի տալիս, իսկ ժամանակավոր պաշտոնակատար չեն նշանակել, որովհետեւ “խամ” է: 
Ճիշտ է, Փակ շուկայի ապամոնտաժումը, ՀՀԿ-ում սկսված ներթիմային գզվռտոցը Սամվել Ալեքսանյանին ստիպել են մտահոգվել` “աշնանը ով սաղ, ով` մեռած”, ու վերջինս փորձում է “նաղդ, հիմա” կարգախոսը կյանքի կոչել, այնուհանդերձ, Մալաթիա-Սեբաստիայում ԺՊ է նշանակվել Սամվել Հարթինյանը, իսկ երիտԱրտակը մասնակցում է Երեւանի ավագանու նիստերին, որ “մանրից” ընտելանա, ինտեգրվի կառավարման կարգ ու բարքին:
Հիշեցնենք, որ 15 տարեկանում պահեստապետ աշխատած Լիմինդրովիչը պատրաստվում է “օկուպացնել” “Մալաթիա-Սեբաստիա&Ապարան”տարածքը` այնտեղ նշանակելով յուրայիններին: Եղբոր որդուն տեղավորելուց հետո նա ձեռնամուխ կլինի  մյուս “էրեխեքի”՝ քրոջ որդի Արթուրի եւ դստեր` Հասմիկի ապահով ապագայի կերտմանը:
Մանրամասները “Հրապարակ”-ի այսօրվա համարում




Լրահոս