
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարդ է միջնորդել Բուդաղյան ընտանիքի հետ հաշտվելու համար։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Մեր տեղեկություններով, Լիսկան դա անում է ընդհանուր ծանոթի միջոցով։ Մեր աղբյուրը հայտնում է, որ Խաչատրյանը դիմել է Բուդաղյան եղբայրներից կրտսերի՝ ՌԴ-ում բիզնեսով զբաղվող Արայիկի կոմպանիոններից մեկին, որպեսզի նա հարթի երկու կողմերի միջեւ ծագած խնդիրը։ Մյուս կողմից, զարգանում է Արտակ Բուդաղյանին զինված հարձակման մեջ մեղադրելու վարկածը։
Սրանց զուգահեռ, հիմքեր են նախապատրաստվում Լիսկայի որդու եւ թիկնապահի կողմից Ավո Բուդաղյանի սպանությունը պաշտոնապես որպես ինքնապաշտպանություն որակելու համար…
Մանրամասները` “ՀԺ”-ի այսօրվա համարում