Beeline-ի գլխավոր տնօրենը ԵՊՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավ դասախոսությամբ Երևանի Պետական Համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի` Մարքեթինգի և Հասարակայության հետ կապերի ոլորտում վերապատրաստման մեկամյա դասընթացի մասնակիցների համար:
Ընկերության ղեկավարը, որպես հրավիրված դասախոս, լսարանին ծանոթացրեց ռազմավարական մարքեթինգի և բրենդինգի մասնագիտական դասընթացի հետ և կարդաց «Ինչպե՞ս է ստեղծվում Beeline–ի սակագները և ծառայությունները» թեմայով դասախոսություն: Ընդհանուր առմամբ դասախոսությանը ներկա էր ավելի քան 40 ունկնդիր, այդ թվում` ԵՊՀ դասախոսներ, հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավարությունը, ուսանողներ, լրագրողներ, մարքեթինգի ու հասարակայնության հետ կապերի ոլորտի մասնագետներ:

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Beeline-ի ղեկավարությանն` ի դեմ Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին, չափազանց հետաքրքիր դասախոսության և հեռաուսուցման լաբորատորիայի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար: Երկրի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարի պաշտոնում Ձեր ունեցած փորձն արժեքավոր և արդիական է մեր ուսանողների համար», – նշեց Երևանի Պետական Հալասարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը:

«Թե´ Beeline-ը և թե´ հեռաուսուցման լաբորատորիան իրենց աշխատանքում առաջնային տեղ են հատկացնում ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմանը։ Մենք բավականին մեծ փորձ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման գործում և մեծ ուրախությամբ պատրաստ ենք բոլոր հետաքրքրված անձնանց հետ կիսվել մեր բաձմամյա փոձով։ Նման ծրագրերի շնորհիվ, մենք զարգացնում ենք մասնագիտական կրթությունը և փորձում ենք մարդկանց օգնել դարձնել իրենց կյանքն էլ ավելի լավը։ Շնորհակալ եմ Երևանի Պետական Համալսարանի ղեկավարությանը հրավերի և հեռաուսուցման ձևաչափով մասնագիտական կրթության զարգացման գործում իմ փոքրիկ ավանդն ունենալու հնարավորության համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիան Հայաստանում պետական կրթական հաստատություններից առաջինն է ներդրել հեռահար ուսուցման համակարգն off-line և on-line ձևաչափերով: Լաբորատորիայի կողմից իրականացվող հեռաուսուցման արդիական ծրագրերի միջոցով բացառիկ հնարավորություն է ընձեռնվում դառնալ հասարակայնության հետ կապերի, մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման, սոցիալական աշխատանքի, սոցիալական մանկավարժության, սոցիոլոգիայի, տնտեսագիտության և այլ ոլորտների մասնագետներ։




Լրահոս