Հունիսի 28-30-ը Բաթումում անցկացված սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշարին Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականը վերադարձավ 6 մեդալով:
Մեր մարզիկները մասնակցում էին խոցասուսեր տղաներ,խոցասուսեր աղջիկներ,ճկասուսեր տղաներ և ճկասուսեր աղջիկներ զենքաձևերում: Մրցաշարի թեժ պայքարում խոցասուսեր տղաներ զենքաձևում 2-րդ տեղը զբաղեցրել են “Նորագավիթի սւոսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցըե ներկայացնող Էդուարդ Հովիկյանը, խոցասուսեր աղջիկներ զենքաձևում սուսերամարտի “Քեթրին” ակումբը ներկայացնող Էմմա Պողոսովան և ճկասուսեր զենքաձևում Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սուսերամարտի խմբ իսան Մայքլ Հովհաննեսյանը: 3-րդ տեղերը զբաղեցրել են Արաբկիր վարչական շրջանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցը ներկայացնող Էմիլ Դանիելյանը ճկասուսեր տղաներ զենքաձևում, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական քոլեջը ներկայացնող Պարգև Ստեփանյանը տղաներ զենքաձևում և Սուսերամարտի “Քեթրինեակումբը ներկայացնող Արփինե Աթոյանը ճկասուսեր աղջիկներ զենքաձևում: Ընդհանուր հաշվարկով՝ մեդալ. տեղեկացնում է msy .am-ը: