
ArmLur.am-ը Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկանում է, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ մարտի 5-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի մոտոհրաձգային գունդ եւ ծաղկեպսակ դրել սպարապետի հուշարձանին:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: