Նոր դրվագներ ականջօղեր հափշտակող 23-ամյա աղջկա գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիի բակերում խաղացող փոքրահասակ աղջնակներից ականջօղեր հափշտակած 23-ամյա Անժելա Մ.-ն նմանատիպ այլ արարքներ էլ է կատարել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ հուլիսի 2-ին Գյումրի քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց բակում 10-ամյա դստերն է մոտեցել մի անծանոթ աղջիկ, որի հետ եղել է նաեւ փոքր երեխա: Անծանոթուհին առաջարկել է պահմտոցի խաղալ, եւ այդ ընթացքում, երբ դուստրն աչքերը փակել է, աղջիկը հափշտակել է ականջօղերը` մոտ 60.000 դրամ արժողության:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է կողոպուտ կատարելու համար հունիսի 30-ին բերման ենթարկված Անժելա Մ.-ն: Ականջօղերն առգրավված են: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս