ArmLur.am-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկանում է, որ ոստիկանության Մալաթիայի բաժինն այլևս նոր պետ ունի: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Մալաթիայի ոստիկանապետ է նշանակվել նույն բաժնի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանապետի հրամանով մի շարք բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել աշխատանքից: Իսկ այդ ժամանակ Մալաթիայի բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը ոստիկանության պետի հրամանով նշանակվել էր ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ: