Հուլիսի 2-ին՝ ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցների և հարազատների համատեղ ուժերով կանխվել է Կապան քաղաքի Գ.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 2 բնակարանի բնակիչ՝ 1991թ. ծնված Նվեր Ներսիսյանի ինքնասպանու֊թյան փորձը: