«Ֆուլ հաուս»-ը խոստանում է շարունակական համերգներ Երևանում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 16-ին, 17-ին եւ 18-ին Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համերգասրահում տեղի կունենա «Ֆուլ հաուս»-ի երեւանյան համերգը:

maxresdefault

Հումորային հեռուստանախագծի դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երեւանյան համերգի սցենարը, ի տարբերություն, օրինակ, եվրոպական համերգների սցենարի, նախատեսված է հենց հայաստանցի հանդիսատեսին գոհացնելու համար: «Առհասարակ, որտեղ որ ներկայանում ենք, աշխատում ենք հաշվի նստել տարածաշրջանի առանձնահատկությունների հետ եւ հանդիսատեսին մատուցել իրեն հոգեհարազատ հումոր, ինչպես, օրինակ, եղավ անցած տարի, Գյումրիում»,-բացատրեց Գրիգորը:

Armfilm.org

Նրա խոսքով` համերգի ընթացքում մարդիկ կտեսնեն այն, ինչ չեն տեսնում հեռուստատեսությամբ. «Երկու ժամվա ընթացքում կփորձենք մարդկանց կտրել առօրյա հոգսերից եւ պարգեւել ծիծաղ»:

Գրիգորը նշեց, որ եթե հանդիսատեսի շրջանում ներկայացման նկատմամբ պահանջարկը մեծանա, իրենք կփորձեն բավարարել լսարանի ցանկությունը. «Եթե պետք լինի՝ սեպտեմբերին էլի համերգներով հանդես կգանք»,-հավելեց նա:
Մեր այն հարցին, թե հեռուստատեսային նախագծի ներկայացուցիչների համար դժվար չէ, արդյո՞ք, ներկայանալ բեմում, հատկապես, որ նրանցից ոմանք դերասան էլ չեն, Գրիգորը պատասխանեց. «Քանի որ նրանք նմանատիպ ներկայացումներով 3 անգամ շրջագայել են արտերկրում, արդեն հասցրել են փորձ ձեռք բերել»:

524812_1044312178945272_4049149883014387528_n

Ի դեպ, «Ֆուլ հաուս»-ի 4-րդ շրջագայությունն էլ կմեկնարկի մարտի 16-ին. անձնակազմը 7 համերգ կունենա եվրոպական երկրներում եւ կվերադառնա մարտի 28-ին:

Գրիգորի խոսքով` իրենք փորձում են այնպես անել, որ թիմին նոր միացած անդամները` Մարինկա Խաչատրյանն ու Գեւորգ Մարտիրոսյանը, ինտեգրվեն իրենց աշխատանքներին. «Ձգտում ենք այնպես անել, որ նրանց մասնակցությունն էլ լինի համերգային ծրագրերում. տեսնենք` ինչպես կստացվի»,- նշեց նա:

12733511_1039461842763639_7916700639585062631_n

Հարցին, թե ինչպես է թիմի նորեկ, երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը կարողանում կատարել իր առջեւ դրված պահանջները, Գրիգորը պատասխանեց. «Մենք համատեղ ուժերով աշխատում ենք, որ այն, ինչ նա անում է, ավելի լավ ստացվի: Ենթադրում եմ, որ նոր եթերաշրջանը բավական հետաքրքիր է լինելու»:

Նշենք, որ «Ֆուլ հաուս»-ի 4-րդ եթերաշրջանը եթերում կլինի մարտի 14-ից:

Աննա Բաբաջանյան




Լրահոս