Հրդեհ Արմավիր քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 2-ին, ժամը 23.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 103 տան տանիքում: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հունան Ավետիսյան փողոցի թիվ 90ա տան մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.15-ին, մարվել՝ 00.54-ին: Այրվել է Ա.Մելքոնյանին պատկանող ավտոտնակի տանիքը (24 քմ):




Լրահոս