Խողովակների գողը եվ խողովակները հայտնաբերվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 1-ին, ժամը 14.00-ին, Լիճք գյուղի գյուղապետարանից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գողացել են գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող 12 մ երկարության, 219 մմ տրամաչափի 13 խողովակ` համայնքին պատճառելով մոտ 850.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Խորեն Հ.-ն: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս