«Շենգավիթ» բժշկական կենտրոնին քննարկման չէին հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ կազմակերպվել էր «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ. ազգային ծրագրի եւ դրա իրականացում ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը» թեմայով հանրային քննարկումներ: Միջոցառման ներկան էին մի շարք բժշկական հաստատությունների ղեկավարներ, որոնք անդրադարձան բժշկության ոլորտում առկա խնդիրներին :

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գնահատմամբ խոսքով էլ Մահացության եւ ծնելիության ցուցանիշները բնութագրում են յուրաքանչյուր երկրի ժողովրդագրական իրավիճակը. «Ժողովրդագրական ցուցանիշների շարքում մեզ համար մտահոգիչ է մնում ծնելիությունը, որը վերջին տարին մեր երկրում նվազել է»:

Ինչեւէ քննարկման ընթացքում անդրադրաձ եղավ ծննդկաների մահացության դեպքերին եւ «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության ոլորտում առկա խնդիրների, բժիկների պատասխանատվության ենթարկելու եւ հատկապես 2015թվականին Մոր եւ մանկան առողջության պահպանմանե կենտրոնում սեպտեմբերին մահացած Կարինե Ավետիսյանի դեպքի մասին փորձեց զրուցել հիվանդանոց տնօրեն Գրիգորի Օկոեւի հետ, սակայն վերջինս լսելով հարցը խիստ վրդովվեց եւ նշեց, որ այսօրվա թեմայի շրջանակներում իրեն հարց ուղղենք: Մեր այն դիտարկմանը, որ թեմայի շրջանակներում են եւ մենք խոսում են բժիշկների թերամցումների, պատասխանատվության մասին, Օկոեւը հրաժարվեց պատասխանել: Ավելի ուշ նկատեցինք, որ մեր հարցը այնքան էլ զայրացրել նրան, որ վերջինս այն քննարկում էր իր կոլագաների հետ:

Ի դեպ նկատենք որ միջոցառմանը ներկա էին մի շարք բժշկական կենտրոնների տնօրեններ, սակայն Շենգավիթ Բժշկական կենտրոնից որեւէ ներկայցուցիչ միջացառմանը չկար :
Փորձեցինք Շենգավիթ բժշկական կենտրոնից պարզել, թե ինչու ներկա չէին քննարկման, մեզ հայտնեցին, որ իրենց չեն հրավիրել , իսկ թե ինչու չգիտեն :

Քնար Մանուկյան




Լրահոս