ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՉԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում Չինաստանի Հայաստան է ներմուծվել 141,9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է 12%-ով:
Չնայացած գրանցված անկմանը՝ Չինաստանը շարունակում է պահպանել իր դիրքը՝ որպես ներմուծման ոլորտում Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկեր-երկիր: Չինաստանին բաժին է ընկնում Հայաստանի ներմուծման ծավալի 8.7%-ը:
Նշենք, որ “բացարձակ առաջատարի” դերում Ռուսաստանն է: Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել 379,2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք, որը կազմում է մեր երկրի ներմուծման ծավալի 23%-ը: Ներմուծման ոլորտում Հայաստանի խոշոր առևտրային երկրների առաջին 5-յակում հայտնվել են նաև Գերմանիան (6.0%), Ուկրաինան (5.3%) և Իրանը (4.5%):   




Լրահոս