ԱԺ մի քանի աշխատակիցների թոշակի են ուղարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ աշխատակազմի այն աշխատակիցները, ում թոշակի տարիքն արդեն լրացել է, սկսել են ծանուցումներ ստանալ այն մասին, որ իր հետ կնքված պայմանագիրն այլեւս լուծարվում է:

«Ժողովուրդ»-ն այս լուրի իսկությունը փորձեց պարզել ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից: Վերջինս ասաց.

«Այդ պրոցեսը օրենքով է կարգավորվում, այսինքն՝ եթե աշխատակցի աշխատելու իրավունք ունեցող տարիքը լրանում է, պետք է նրան գնա ծանուցագիր, որ այսպես, այսպես… Սովորաբար մինչեւ 69 տարեկանի դեպքում է լինում, բայց նայած. պետք է պաշտոնները, խմբերը նայվի: Բայց պետական ծառայության մասին օրենքով տարիքը լրանալուց հետո անձը պետք է ազատվի զբաղեցրած պաշտոնից»:




Լրահոս