Բաղադրիչներ
Խմորի համար՝
ջուր գազավորված – 200 մլ
բուսայուղ – 200 մլ
աղ – 0,5 թ/գդ
ալյուր – 200 մլ)
Կրեմի համար՝
նուշ – 120 գր
ջուր – 1 լ
սպիտակաձավար – 1 բաժակ
կիտրոն – 2 թ/գդ (կեղև)
վանիլին – 2 թ/գդ
շաքարավազ շագանակագույն – 200 գր
Պատրաստման եղանակ
Հանքային ջուրը, բուսայուղը, աղը և ալյուրը խառնում ենք իրար և խմոր ենք հունցում։ Խմորը կափարիչով ծածկում ենք և 30 րոպեով տեղափոխում սառնարանը

Այնուհետև խմորը 10 հավասար մասերի ենք բաժանում։

Յուրաքանչյուր մասը բարակ շերտով գրտնակում ենք։ Փափուկ, ճկուն խմոր ենք
ստանում, հաճելի է այդպիսի խմորի հետ աշխատել։

Յուրաքանչյուր շերտը 2-3 րոպե թխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։

Ահա այսպիսի շերտեր են ստացվում։

Այժմ տորթի կրեմն ենք պատրաստում։ Նուշի վրա եռման ջուր ենք լցնում և 10-15 րոպե հանգիստ թողնում, այնուհետև կեղևազատում ենք։

Մաքրած նուշը կոմբայնով մանրացնում ենք։

1 լ ջուրը եռացնում ենք, ավելացնում ենք մանրացված նուշը, շաքարավազը, լավ
խառնում ենք և բարակ շիթով և անընդհատ խառնելով ավելացնում ենք սպիտակաձավարը։ Եփում ենք այնքան, մինչև թանձրանա։

Կրեմը սառեցնում ենք, ավելացնում ենք կիտրոնի կեղևն ու վանիլինը։

Կրեմը հարիչով հարում ենք։

Շերտերը կրեմով պատում ենք (10 շերտից 2-ը պահում ենք փշրանքի համար)։

Այնուհետև տորթի վրա փշրանք ենք ցանում։ Տորթը մի քանի ժամով սառցախցիկի մեջ
ենք դնում, որպեսզի կրեմը ներծծվի շերտերի մեջ և սառչի։

Եվ ամեն բան պատրաստ է:































