Ինքնասպանության փորձ կատարած քաղաքացուն տեղափոխել են հոգեբուժարան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 6-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Ֆրունզե փողոցի տներից մեկի տանիքից:

2

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի հետ:

3

Փրկարարները ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ կանխել են 1985 թ. ծնված Ն. Վ.-ի ինքնասպանության փորձը. վերջինիս պատգարակով իջեցրել են տանիքից և տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին, այնուհետև՝ «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն:




Լրահոս