
Հուլիսի 2-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, Արարատյան փողոցի թիվ 24 տան բակից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Մարգար Գ.-ին, իսկ տան օժանդակ տարածքից հայտնաբերել են 24 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված, 54 գրամ կանեփանման զանգված, կիսաչոր 2 թուփ և 7.5 կգ կշռով կանեփանման 52 թուփ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: