Եվրամիության երկրները Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի ժամանակ մտադիր են հայտարարել «բալկանյան երթուղին» փակելու մասին, փոխանցում է Reuters-ը:
«Բալկանյան երթուղին» կփակվի եվրոպական երկրներ Հունաստանից ներգաղթյալների և փախստականների հոսքը դադարեցնելու նպատակով:
Համապատասխան փաստաթուղթը «Թվիթերի» իր էջում հրապարակել է գերմանական Bild պարբերականի խմբագիրը: «Բալկաններում ներգաղթյալների անդադար հոսքը կավարտվի, եթե երթուղին փակվի»,- ասվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Բրյուսելում կկայանա ԵՄ-Թուրքիա արտահերթ գագաթաժողովը: Գագաթաժողովի մասնակիցները կքննարկեն Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը: Անկարան ակնկալում է 3 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական աջակցություն ԵՄ կողմից՝ Թուրքիայի տարածքում փախստականների համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան