Հյուսիսային Կորեայի իշխանությունները սպառնում են հարձակվել Միացյալ Նահանգների և հարևան Հարավային Կորեայի վրա, եթե տարածաշրջանում զորավարժություններ սկսվեն, փոխանցում է երկրի պետական լրատվական գործակալությունը:
ԿԺԴՀ պաշտպանության հարցով ազգային հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն և Սեուլի նրա «մարիոնետները» պլանավորում են համատեղ զորավարժություններ սկսել, որոնք կոչված են ոչնչացնել ԿԺԴՀ ղեկավարությանը:
Միջազգային հանրության հետ Փխենյանի հարաբերությունները սրվեցին հունվարին միջուկային փորձարկումներից և փետրվարին հրթիռային արձակումից հետո: ԿԺԴՀ գործողություններից հետո նրա դեմ դուրս եկան Հարավային Կորեան, Չինաստանն ու Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան