
Այսօր Աջարիայի Քոբուլեթի ծովափնյա հանգստավայրում ուժեղ փոթորիկ է տեղի ունեցել: Փրկարարներին հաջողվել է փրկել հայ զբոսաշրջիկների կյանքը։ Փրկարար ծառայության աշխատակիցները 2 ժամ շարունակ փորձել են փրկել Հայաստանից հանգստի մեկնած երկու զբոսաշրջիկի, որոնք ծովն են մտել ուժեղ փոթորկի ժամանակ։ Փոթորիկը վնասել է քաղաքի առափնյա գիծը ինչպես նաեւ մի քանի սրճարաններ։ Վնասի չափը դեռ հայտնի չէ։