
ԱՄՆ-ն մտադիր է երկրորդ ավիաբազան կառուցել Սիրիայի հյուսիսային հատվածում, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով քրդական BasNews կայքին:
Նշվում է, որ Միացյալ Նահանգներն ավարտել են առաջին ավիաբազայի կառուցումն ու անցել երկրորդին:
Ամերիկյան ավիաբազաները երկակի նշանակություն ունեն. ավիաբազաներից կիրականացվեն ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական թռիչքներ:
Առաջին ավիաբազան գտնվում է Ռմեյլան քաղաքում, երկրորդը՝ Թուրքիայի հետ սահմանակից Քոբանի քաղաքում:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից Սիրիայում գործում է հրադադարի ռեժիմը, սակայն իրավիճակը մնում է լարված:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան