Այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվն աճել է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա հունվարին արձանագրվել է հազար 17 հանցագործության դեպք, անցած տարվա հազարի դիմաց: Ի դեպ, մեկ ամսվա կտրվածքով սպանությունների դեպքերը նվազել են 4-ով:
Նշենք նաեւ, որ հիմնականում աճել են ծանր հացագործության դեպքերը` 20 դեպքով: 2015-ին գրանցվել է ծանր հանցագործության 207 դեպք, այս տարվա հունվարին դրանք եղել 227-ը: Ի տարբերություն սպանության դեպքերի՝ սպանության փորձերն այս տարվա հունվարին, անցած տարվա համեմատ, կրկնակի աճել են. նախկին 3 դեպքի փոխարեն այս տարի արձանագրվել է 6 նման դեպք: