
Shamshyan .com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 3-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյանի վարչական շրջանում գտնվող Թալինի ջրանցքում երեխայի դի կա, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Քաղաքացիները իրենց ուժերով ջրանցքից դուրս են բերել Արմավիրի մարզի Արգինա գյուղի բնակիչ, 14-ամյա Նարեկ Հովսեփյանի դին:
Մանրամասները՝ shamshyan .com-ում: