
Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը խոսելով 2012 թ. ՎՊ տարեկան հաշվետվության մասին հայտարարել է. “Էկոնոմիկայի նախարարությունում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ նախարարությունը ունեցել է առարկություններ և դրանք պաշտոնապես ներկայացրել է Վերահսկիչ պալատ”:
Վերոհիշյալի կապակցությամբ ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է . ՀՀ Վերահսկիչ պալատին և ՀՀ կառավարությանն ուղղված պաշտոնական գրություններով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, վերահսկողության արդյունքների վերաբերյալ, ըստ էության որևէ առարկություն չի ներկայացրել: Ավելին ներկայացվել է հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց: